00:00:00

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով հսկողության տակ է մնում շուրջ 599.000 մարդ

01:35, 19 դեկտեմբեր 2020

Ռուսաստանում շուրջ 599 հազար քաղաքացի մնում է բժշկական հսկողության տակ նոր կորոնավիրուսի վարակման կասկածի պատճառով: Դեկտեմբերի 18-ին այդ մասին հայտնել են «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունում: «Ռուսաստանի Դաշնությունում բժշկական հսկողության տակ է մնում 598 900 մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ: Գերատեսչության տվյալներով՝ ընդամենը համավարակի ընթացքում կատարվել է կորոնավիրուսի ավելի քան 84,9 միլիոն թեստ: Մեկ օրում կատարվել է 539 հազար հետազոտություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր