00:00:00

Ոստիկանության օպերատիվ բլոկին և թաղայիններին քիչ առաջ խիստ հրահանգել են վաղը քաղաքացիական հագուստով մասնակցել դավաճանի երթին. Նարեկ Մալյան

00:36, 19 դեկտեմբեր 2020 Իրավական

Ոստիկանության օպերատիվ բլոկին և թաղայիններին քիչ առաջ խիստ հրահանգել են վաղը քաղաքացիական հագուստով պարտադիր մասնակցել դավաճանի երթին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:
«Ոստիկանության աշխատակիցների մեծ մասը վրդովված է և չի ցանկանում մասնակցել, քանի որ տեղյակ են, որ վաղը հարյուրավոր տեսախցիկներով նկարահանվելու են երթի բոլոր մասնակիցները դեմք առ դեմք, որպեսզի պատմության համար հավերժ հիշվի, թե ովքեր էին դավաճանի հետ քայլում Երևանի փողոցներով»,- գրել է Մալյանը:
Ավել վաղ Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը գրել էր, որ բազմաթիվ վարչական շրջանների աշխատակիցներ իրեն ահազանգել են, որ իրենց հրահանգված է վաղը պարտադիր մասնակցել իշխանությունների կողմից կազմակերպված երթին: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ իշխանությունները պատերազմի որոշ մասնակիցներից պահանջում են քայլել Փաշինյանի հրավիրած «սգո երթում»՝ հակառակ դեպքում սպառնալով քրեական հետապնդում՝ զինվորական հանցագործությունների համար: Հիշեցնենք, որ վաղվանից Հայաստանում ու Արցախում եռօրյա սգո օր է հայտարարված: Սգո երթը դեպի Եռաբլուր կմեկնարկի վաղը՝ ժամը 13։00-ին՝ Հանրապետության հրապարակից։ Երթին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր