00:00:00

Սրբապիղծը չի՛ մտնելու սրբավայր. ժամը 13։00-ին Եռաբլուրում են լինելու ազատամարտիկները

01:38, 19 դեկտեմբեր 2020 Քաղաքականություն

Ազատամարտիկները վաղը` ժամը 13։00-ին, հավաքվում են Եռաբլուրում՝ եկեղեցու հարևանությամբ. այս մասին տեղեկացնում են մի շարք կազմակերպություններորոնց կողմից տարածված հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ հայրենակիցներ Դեկտեմբերի 19-ին` ժամը 13։00-ին, Հայաստանի Հանրապետության դավաճան վարչապետը սգո երթ է կազմակերպում դեպի Եռաբլուր։ Եռաբլուրը  մեր զոհված հայորդիների ընտանիքների և մեզ համար սրբավայր է, ուր մենք այցելում ենք արդեն 30 տարի՝ ամեն շաբաթ, ամեն օր։ Դավաճանն իր շոուն կազմակերպելու համար մարզերից ավտոբուսներով մարդ է հավաքում, որ միայնակ չմնա իր շքախմբի հետ։ Դավաճան, երկիր ծախած, զինվորի և կամավորականի արյունը պղծած, հազարավոր զոհերի դիակները մինչև հիմա մարտի դաշտում, գերիներին թշնամու ճիրաններում թողած սրբապիղծը իրավունք չունի մտնելու սրբավայր։ Կոչ ենք անում մեր հայրենակիցներին` արգելել այդ դավաճանի մուտքը Եռաբլուր։ Գնացե՛ք Եռաբլուր առանց նրա։ Մենք խոնարհվում ենք բոլոր զոհվածների և նրանց ծնողների առջև։ Խոստանում ենք վառ պահել նրանց հավերժ հիշատակը՝ շարունակելով հայրենիքի պաշտպանության` նրանց կիսատ թողած սրբազան գործը։ Ազատամարտիկները վաղը` ժամը 13։00-ին, հավաքվում են Եռաբլուրում՝ եկեղեցու հարևանությամբ։   ՀՅԴ Ազատամարտիկների հանձնախումբ «Կամավորական շարժում» ՀԲԿ «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ «Ազատամարտիկ» ՌՀԿ «Ֆիդայիներ» ՌՀԿ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր