00:00:00

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է

21:18, 18 դեկտեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն ու նրա կինը՝ Քարենը, կորոնավիրուսի դեմ պատվաստվել են, պրոցեդուրան հեռարձակվել է NBC News-ի ուղիղ եթերում, հաղորդում է ՌԻԱ նովոստին: Նախ բժիշկը հարցրել է նրանց, թե արդյոք պատվաստանյութից ալերգիկ ռեակցիաներ ունեն, որպեսզի նրանց բացատրի դեղամիջոցի մասին: Սրահում ներկա գտնվող լրագրողները ծիծաղել են, երբ Փենսերի զույգը վստահաբար բացասական է պատասխանել պարտադիր հարցին. «Դուք հղի՞ եք կամ կերակրո՞ւմ եք կրծքով»: Կարճ հարցումից հետո ներարկում են արել ձախ ուսի հատվածում, որից հետո բժիշկը զգուշացրել է, որ դա պատվաստման առաջին հատվածն է: Ձեռքի հատվածում կարող է ցավ զգացվել, եւ 21 օր անց պետք է վերադառնալ երկրորդ ներարկամ համար: Պրոցեդուրան տեւել է մի քանի րոպե: «Ես ոչինչ չզգացի: Լավ է արված: Գնահատում եմ ձեր ծառայությունը երկրին»,-ասել է Փենսը բժիշկներին: Նրա խոսքով՝ ինքն ու իր կինն ուրախ են ցույց տալ «կորոնավիրուսի դեմ անվտանգ եւ արդյունավետ պատվաստման» օրինակը: Այս շաբաթ ԱՄՆ-ում սկսվել է Pfizer-ի արտադրության պատվաստանյութի օգտագործումը: Ակնկալվում է, որ ուրբաթ կարգավորիչը հավանություն կտա Moderna-ի արտադրության երկրորդ պատվաստանյութին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր