00:00:00

Սյունիքը եղել է, կա եւ լինելու է Հայաստանի ողնաշարը․ պատգամավոր Տիգրան Կարապետյանը մանդատից հրաժարվում է

20:41, 18 դեկտեմբեր 2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը մանդատը վայր դնելու մասին որոշում է կայացրել։ Այս մասին պատգամավորը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ Նա, մասնավորապես, գրել է․ «Հարգելի Սյունեցիներ, Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել: Մանդատ ինձ տվել էիք Դուք՝ Ձեր վստահության քվեով եւ Ձեր իսկ պահանջով, ես այն վայր եմ դնում: Շարունակում եմ հավատալ, որ մենք ունենալու ենք հզոր ռազմարդյունաբերություն եւ այդ նպատակին հասնելն է լինելու իմ կյանքի իմաստը: Մենք հուսահատվելու իրավունք չունենք: Մենք պարտավոր ենք վերագտնելու մեր ուժն ու ոգին եւ ապրելու։ Սյունիքը եղել է, կա եւ լինելու է Հայաստանի ողնաշարը: Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր