Բնակիչներից մեկը նշեց, որ իրենց պայքարը սխալ են մեկնաբանում՝ ցույց տալով, թե պայքարը Նիկոլ Փաշինյանի դեմ է: «Ասում են՝ Ազատանի համայնքը Նիկոլին դեմ է, ոչ մեկն էլ Նիկոլին դեմ չէ, մենք մեր երեխեքին ենք պահանջում, մեր գերիներին ենք պահանջում: Մեր պայքարը մեր երեխեքի համար է: Տեղերիցդ շարժվեք, մեր երեխեքին գնացեք, ազատեք: Ինչի՞ եք մարդկանց հունից հանում: Դուք ձեր աթոռների մասի գը մտածեք, մենք մեր երեխեքի մասին ենք մտածում: Եկեք, միջոցներ ձեռնարկեք, գոնե մարդկանց սիրտը հովացրեք: Եկեք, պատասխան տվեք, ինչի՞ տարաք տղերքին»:
Ծնողներից մեկն էլ ասաց, որ երեք ամիս է՝ երեխայից լուր չունի: «Թող՝ մեր երեխեքին բերեն, մեզ տան: Տեսեք՝ քանի երեխա չկա, բոլոր ծմողները դրա համար են ոտքի ելել, իսկ ղեկավարները չգիտեմ, թե որտեղ են, երևի, իրենց համար ուտում-խմում են, երեխաների մասին չեն էլ մտածում: 18 տարի պահել եմ, տվել եմ իրենց ու հիմա թող՝ բերեն ինձ տան, բոլորին թող բերեն»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Շիրակի մարզի մի քանի համայնքների բնակիչներ փակել էին համայնքների, Երևան-Գյումրի ճանապարհները՝ պահանջելով զբաղվել իրենց անհետ կորած երեխաներին գտնելու հարցով: Ըստ տեղեկությունների՝ շիրակցիների մեծ մասը եղել է Հադրութի շրջանի Խծաբերդ, Հին Թաղեր և Շուշիի շրջանի Հին Շեն համայնքներում, որտեղ ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը տեղի էր ունեցել ադրբեջանական զորքերի կողմից շրջափակում և հայկական կողմից գերիներ են տարել։