00:00:00

Ֆրանսիայում տղամարդը պատանդներ է վերցրել եւ սպանել է իր կնոջը

11:44, 18 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Ֆրանսիայի Դոմոն համայնքի բնակիչը պատանդ է վերցրել իր կնոջը եւ սպանել է նրան, հայտնում է Le Parisien-ը: Պարզվել է, որ զավթիչը 58-ամյա Դոմինիկ Գ-ն է: Նա արգելափակված էր բարեկարգման ընկերության գրասենյակում, որտեղ որպես մենեջեր էր աշխատում: Սենյակում էին նրա կինը` 44-ամյա Սեսիլ Պ.-ն եւ եւս երկու մարդ: Դոմինիկ Գ.-ն ավելի քան երեք ժամ պահել է իր կնոջը, սպանել եւ ինքնասպան է եղել: Եվս երկու պատանդ վիրավորվել է: Թերթի աղբյուրները հայտնել են, որ տղամարդը երեք անգամ դատապարտվել է ընտանեկան բռնության համար: Վերջին երկու տարիներին նա ամուսնալուծության ընթացքում էր: Ընտանիքը երեք դուստր ուներ: Դեպքի վայրում աշխատել է GIGN ժանդարմերիայի ստորաբաժանումը, որը զբաղվում է հատուկ օպերացիաներով, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր