00:00:00

Լևանդովսկի. Հպարտ եմ, որ ճանաչվել եմ տարվա լավագույն ֆուտբոլիստ

15:10, 18 դեկտեմբեր 2020 Սպորտ

Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին խոսել է ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու մասին: «Անցնող տարին հրաշալի էր մեզ համար: Միշտ դժվար է մնալ բարձունքում, սակայն մենք ամեն ինչ անում ենք դրա համար: Յուրահատուկ զգացում է այս մրցանակին արժանանալ Մեսիի և Ռոնալդուի դարաշրջանում: Շնորհակալություն ամբողջ անձնակազմին և իմ թիմակիցներին: Առանց նրանց անհնար կլիներ այս նվաճմանը հասնելը: Դժվար է գտնել ճիշտ բառեր: Ես հպարտ եմ այս մրցանակը ստանալու համար»,- Bild-ի հաղորդմամբ՝ ասել է Լևանդովսկին: Մրցանակին հավակնում էին նաեւ Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։ ՖԻՖԱ նախագահ Ջանի Ինֆանտինոն մրցանակը հանձնելու համար ժամանել էր Մյունխեն։ 32-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ արժանացավ աշխարհի լավագույնի կոչմանը։ Նա Բունդեսլիգայի եւ Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է։ Անցած տարի այս մրցանակը ստացել էր Լիոնել Մեսին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր