00:00:00

Լեհաստանում Ամանորի նախօրեին պարետային ժամ կսահմանվի

00:23, 18 դեկտեմբեր 2020

Նոր տարվա տոներին Լեհաստանում պարետային ժամ կսահմանվի` դեկտեմբերի 31-ի ժամը 19.00-ից հունվարի 1-ը ժամը 6.00-ը, հինգշաբթի Վարշավայում կայացած մամուլի ասուլիսին ասել է Լեհաստանի առողջապահության նախարար Ադամ Նեդելսկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Դեկտեմբերի 31-ի ժամը 21.00-ից հունվարի 1-ը ժամը 6.00-ը մենք տեղաշարժի արգելք ենք սահմանում»,- ասել է նախարարը: Ավելի ուշ նախարարը ներողություն է խնդրել սխալի համար եւ նշել, որ պարետային ժամը կգործի 19.00-ից: Նեդելսկին պարզաբանել է, որ տնից հնարավոր կլինի դուրս գալ անհետաձգելի դեպքերում, օրինակ` դեղատուն այցելելու կամ ծառայողական պարտականություններն իրականացնելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր