00:00:00

Արցախի քաղաքացիների կենսաթոշակների վճարումը կմեկնարկի դեկտեմբերի 18-ից

00:11, 18 դեկտեմբեր 2020 Տնտեսություն

 Արցախի Հանրապետության բնակիչների դեկտեմբեր ամսվա  քաղաքացիական կենսաթոշակների վճարումը կմեկնարկի  դեկտեմբերի 18-ից՝ կանխիկ և անկանխիկ եղանակով: Այս մասին տեղեկացնում են Արցախի  աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից: Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակ կանխիկ եղանակով ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ, իսկ Արցախի Հանրապետությունում՝ «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղեր, այդ թվում՝ Մարտունի, Ասկերան և Մարտակերտ քաղաքներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր