00:00:00

Առկա իրավապայմանագրային դաշտը ՀՀ-ին թույլ է տալիս ՌԴ-ի հետ քննարկել Երասխ-Մեղրի, Մեղրի-Գորիս հատվածներում սահմանային պաշտպանությունը ՌԴ-ի միջոցով իրականացնելու նպատակահարմարությունը. Տ. Աբրահամյան

10:31, 17 դեկտեմբեր 2020

Հայաստանը պետք է քաղաքական նոր գործընթաց սկսի Ռուսաստանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Ստեղծված իրադրության պայմաններում, հատկապես անվտանգային հարցերում նոր սպառնալիքներ են ի հայտ եկել, որը պետք է առավել խորությամբ քննարկել ՌԴ-ի հետ և անհրաժեշտ որոշումներ կայացնել։ Խոսքն առաջին հերթին վերաբերվում է ՀՀ սահմանների պահպանության/պաշտպանության հետ կապված հարցերին, որը կարգավորվում է ՀՀ-ՌԴ միջպետական պայմանագրերով։ Առկա իրավապայմանագրային դաշտը թույլ է տալիս դաշնակից ՌԴ-ի հետ քննարկելու Երասխ-Մեղրի (Նախիջևանի հետ սահման), Մեղրի-Գորիս (պայմանական) հատվածներում սահմանային պաշտպանությունը ՌԴ -ի միջոցով իրականացնելու նպատակահարմարությունը, այնպես ինչպես, օրինակ, հայ-թուրքական սահմանի դեպքում է։ Այս թեմային առաջիկայում մանրամասն կանդրադառնամ, սակայն գործընթացը պետք է խորությամբ քննարկել և բերել առաջնային օրակարգ»,- գրել է Աբրահամյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր