00:00:00

Նեթանյահուն կլինի Իսրայելում կորոնավիրուսի դեմ պատվաստված առաջին քաղաքացին

10:22, 17 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն թվիթերյան էջում հայտարարել է, որ կլինի Իսրայելում կորոնավիրուսի դեմ պատվաստված առաջին քաղաքացին: «Շաբաթ երեկոյան ես կպատվաստվեմ կորոնավիրուսի դեմ»,-ասել է Նեթանյահուն: Նա բացատրել է, որ առաջինը կպատվաստվի, որպեսզի օրինակ ծառայի Իսրայելի ժողովրդին եւ համոզի բոլոր քաղաքացներին պատվաստվել: Դեկտեմբերի 9-ին Թել Ավիվի մերձակայքում Բեն Գուրիոն օդանավակայան է տեղափոխվել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը, որը ստեղծվել է ամերիկյան Pfizer ընկերության կողմից: Իսրայելում կորոնավիրուսով վարակվել է 363 287 մարդ, առողջացել՝ 340 146, մահացել՝ 3 030 պացիենտ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր