00:00:00

Զոդի կամրջի մոտակայքում Volkswagen Touareg-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում․ ուղևորներից մեկը տեղում մահացել է, 2-ի վիճակը ծանր է

00:06, 17 դեկտեմբեր 2020 Իրավական

Դեկտեմբերի 16-ին, ժամը 18։26-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի Զոդի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանա­պարհի 53-րդ կմ-ին գտնվող Զոդի կամրջից «Volkswagen Touareg» մակ­նիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էմին Թ․, ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորնեից մեկը տեղում մահացել է, մյուս երկու ուղևորները և վարորդը հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները ուղևորների առողջա­կան վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ինչպես նաև հոսանքազրկել և փակել «Volkswagen Touareg» մակ­նիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր