00:00:00

Երևանի քաղաքապետից ստացել եմ քաղաքապետի տեղակալի պաշտոնն ստանձնելու առաջարկ, որն ընդունել եմ. Գայանե Մելքումյան

23:42, 16 դեկտեմբեր 2020

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքումյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետից ստացել է քաղաքապետի տեղակալի պաշտոնը ստանձնելու առաջարկ։ «Այս հարցը հետպատերազմյան ծանր ու լարված իրավիճակում վստահաբար առաջնահերթությունների շարքում չէ, բայց քանի որ առաջացրել է հանրային հետաքրքրություն, հարկ եմ համարում դրան անդրադառնալ։ Երևանի քաղաքապետից ստացել եմ քաղաքապետի տեղակալի պաշտոնը ստանձնելու առաջարկ՝ փոխարինելու Տիգրան Վիրաբյանին։ Իմ առավելագույն կարողություններն ի շահ քաղաքի գործադրելու մղումով՝ առաջարկն ընդունել եմ։ Ավագանու առաջիկա նիստում այն կդրվի քննարկման։ ՀԳ Ինչ վերաբերում է երեկվանից իմ անձի վերաբերյալ անանուն էջերով և անունավոր լրատվականներով շրջանառվող սուտ «բացահայտումներին», պարզ է, որ դրանց նպատակն ինձ վարկաբեկելն է․ մեկնաբանելու կարիք չեմ տեսնում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր