00:00:00

ԱԱՏՄ ղեկավարը ծանոթացել է Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատանքի ընթացքին

23:09, 16 դեկտեմբեր 2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է․ «ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն այսօր աշխատանքային այցով գտնվել է ԱԱՏՄ Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում, տեղում ծանոթացել աշխատանքի ընթացքին։ ՍԲՀԿ-ի պետ Բագրատ Զաքարյանի հետ քննարկվել են աշխատանքների կանոնակարգման, տեխնիկական և կազմակերպչական որոշ հարցեր, ներկայացվել են առկա խնդիրները։ Վերջիններիս կարգավորման ուղղությամբ տրվել են կոնկրետ հանձնարարականներ։ Քննարկման ընթացքում ԱԱՏՄ ղեկավարը կարևորել է հայ-իրանական սահմանին տեղակայված հսկիչ կետի անձնակազմի զգոնությունը բարձր պահելը` առաջնահերթորեն շեշտելով բարոյահոգեբանական վիճակի կայունությունը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր