00:00:00

Խծաբերդ-Հին Թաղեր ուղղությունում դեռևս շարունակում է անհայտ մնալ 73 մարդու ճակատագիր. ՊԲ

22:47, 16 դեկտեմբեր 2020

Տարբեր լրատվամիջոցներով շարունակում են հակասական տեղեկություններ տարածվել Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհայտ կորած հայ զինծառայողների մասին: Մասնավորապես, շրջանառվում է ընդհուպ մինչև 171 հայ զինծառայողի մասին տեղեկատվություն, ինչը չի համապատասխանում իրականությանը: ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նշված ուղղությունում դեռևս շարունակում է անհայտ մնալ 73 մարդու ճակատագիր: Միջադեպի առաջին իսկ ժամերից, ռուս խաղաղապահների աջակցությամբ, տարվում են անհետաձգելի աշխատանքներ մեր զինծառայողների ճակատագրերը հնարավորինս արագ պարզելու ուղղությամբ: Հավելենք, որ խնդիրը տեղում ուսումնասիրելու և անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու նպատակով Արցախի Հանրապետություն է մեկնել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ ՕնիկԳասպարյանը։ Հանրությանը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի իրականացվող քայլերի և դրանց արդյունքների վերաբերյալ։ ԱՀ ՊՆ մամուլիծառայություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր