00:00:00

Ամուլսարը կարող է դառնալ համար մեկ հարկատուն. էկոնոմիկայի նախարար

19:58, 15 դեկտեմբեր 2020 Տնտեսություն

Ամուլսարի հանքը շահագործողը կարող է դառնալ համար մեկ հարկատուն: Այս մասին երեկ «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում  ասել է ՀՀ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը՝ խոսելով ապագայում Հայաստանի համար բարձր տնտեսական աճ ապահովելու պլանների մասին: Հաղորդման ընթացքում օգտատերերից մեկը հարց էր ուղղել նախարարին՝ հետաքրքրվելով նախարարի՝ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ կարծիքով: Վերջինս պատասխանել է, որ չի տեսել Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական վնասների վերաբերյալ հաշվետվություն: «Ես մի կողմից գիտեմ վնասները, մյուս կողմից՝ օգուտները»: Խոսելով ՀՀ-ում առհասարակ հանքերի շահագործման մասին և օրինակ բերելով Սոթքը՝ նախարարը նշել է. «Տեսանք, թե Հայաստանի Հանրապետության 4-րդ  հարկատուին կորցնելիս ինչ վայնասուն բարձրացրինք, բայց պոտենցիալ առաջին հարկատուին ուղղակի չենք թողնում, որ բացվի: Առաջին հարկատուին ասում ենք՝ դու մի բացվի, բայց չորրորդ հարտակուին կորցնելը ծանր ենք տանում»: Նախարարը, ամեն դեպքում, ասել է, որ մարդկանց առողջությունն ամենից կարևոր բանն է համարում և տնտեսության զարգացումը հնարավորինս «կանաչ» ճանապարհով է տեսնում։ Այդուհանդերձ, ըստ նրա՝ պետք է հաշվի առնել, որ գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում և մեզ անհարկի ճոխություններ թույլ տալ հարկավոր չէ: «Պետք է համադրել տնտեսական շահը, համայնքների շահը, բնապահպանական շահը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր