00:00:00

Կո՛չ եմ անում հագնել ձեր սպիտակ խալաթները, ու պաշտպան կանգնել ժողովրդին

14:56, 23 ապրիլ 2018

Բժիշկնե՛ր , բուժաշխատողնե՛ր, խոսքս Ձեզ եմ ուղղում ! Մենք երդում ենք տվե՛լ!Հիշում ե՞ք։ Ես չեմ կարող հանգիստ նստել ու նայել,թե ի՜նչ անօրինություններ են տեղի ունենում,ինչպես են ԱՆԽՆԱ ծեծ ու ջարդի ենթարկում մեր ժողովրդին,խաղաղ ցուցարարներին,որոնք ընդամենը իրենց բողոքի ձայնն են բարձրացրել և ուզում են պաշտպանել իրենց իրավունքները։ Կո՛չ եմ անում հագնել ձեր սպիտակ խալաթները, ու պաշտպան կանգնել ժողովրդին։Միգուցե ոստիկանը մեզ տեսնելով ուշքի գա ու հասկանա, որ սեփական ժողովրդի վրա ձեռք բարձրացնելը մեծագույն մեղք է։Ոստիկանների հարազատներին, երեխաներին էլ այդ նույն բժիշկն է օգնում,թո՛ղ հիշեն ինչպես են թախանձագին աչքերով նայում բժշկին, երբ հարազատի մատը «փուշ» է մտնում։ Բժիշկ Արամ Գրիգորյանի Ֆեյսբուքի էջից

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր