00:00:00

Ս. Սարգսյանի համակուրսեցի դպրոցի տնօրենը սպառնում է աշակերտներին

14:51, 23 ապրիլ 2018

Քիչ առաջ Irakanum.am-ն  ահազանգ ստացավ, որ Երեւանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում գտնվող 11 դպրոցի բարձր դասարանի աշակերտները, ովքեր մասնակցում են դասադուլներին եւ բողոքի գործողություններին, տնօրենը կանչում է իր մոտ եւ նրանց հեռացնում դպրոցից: Բացի այդ դպրոցից հեռացվում են նաեւ այն աշակերտները, ովքեր դասի չեն ներկայացել: Տնօրենը կարծում է, որ նրանք մասնակցում են բողոքի գործողություններին եւ այդ պատճառաբանությամբ սկսել է սպառնալիքներ հնչեցնել: Հիշեցնենք, որ Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենը Սերժ Սարգսյանի համակուրսեցին է:  Տնօրենը Ռուզան Ազիզյանն է: Այլ մանրամասներ՝ ավելի ուշ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր