00:00:00

Մոսկվայահայերը հավաքվել են եկեղեցու բակու բակում, Տեր Եզրասը ոստիկանություն է կանչել․ կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)

13:25, 23 ապրիլ 2018 Աշխարհ

Ապրիլի 22-ին Մոսկվայի հայերը հավաքվել են տեղի հայկական եկեղեցու բակում՝ իրենց բողոքի ձայնը հնչեցնելու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Սակայն Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արք. Ներսիսյանն, ով Գարեգին Բ. կաթողիկոսի կրտսեր եղբայրն է, ոստիկանություն է կանչել: Տեսնելով մոտեցող ոստիկանական ուժերին՝ հավաքվածները փորձել են պատսպարվել աստծո տաճարի ներսում, սակայն Եզրասը փակել է դռները: Ոստիկանությունը բերման է ենթարկել մոտ 60 մարդու՝ նրանց տեղավորելով 3 ավտոբուսների մեջ: Նրանց մեծամասնությունը հայ երիտկազմակերպությունների ներկայացուցիչներ են: Առայժմ նրանց ճակատագրի վերաբերյալ ոչինչ հայտնի չէ: https://www.facebook.com/tonoyand/videos/1968569986508378/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր