00:00:00

Մի հարցնող լինի՝ Կարեն Կարապետյանի որդիները սահման պահե՞լ են

03:24, 23 ապրիլ 2018

ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Պաշտպանության բանակի հրապարակած տեսանյութին, ըստ որի՝ արցախա-ադրբեջանական սահմանին զինուժի կուտակումներ են տեղի ունենում, ասել է. «Կարծում եմ, որ բոլորիդ համար կանխատեսելի է, որ մեր թշնամիները սրանով ուրախանում են, ավելին, մենք պետք է չբացառենք, որ այս իրավիճակից, երբ մենք կենտրոնացած ենք լինելու ներքին խնդիրների լուծման վրա, մեր արտաքին խնդիրները լուծել ցանկացողները կարող են շատանալ: Բոլորը, ովքեր այսօր որոշակի քայլեր են ձեռնարկում, միշտ այդ ռիսկը պետք է ունենան: Ես հասկանում եմ, որ լիդերները միշտ համարձակ մարդիկ են, բայց համարձակությունը չի ենթադրում, գիտեք ինչ, մաչոյություն, մենք պետք է մինչև վերջ հասկանանք, թե ինչ վտանգներ կան: Որ Ղարաբաղում խնդիրներ ունենանք, լա՞վ է լինելու»:
«Եկեք հիշենք մեր այն զինվորներին, որոնք սահմանի վրա կանգնած են ու երեկոյան թեյ խմելուց մեկը մյուսին հարց կարող են տալ՝ լավ, այս ի՞նչ են անում, իսկ մենք այստեղ ո՞ւմ ենք պաշտպանում», ասել է նա: Մի հարցնող լինի՝ պաշտոնյաների, այդ թվում Կարեն Կարապետյանի, որդիները սահման պահե՞լ են: Այսպիսով, Կարեն Կարապետյանն էլ միացավ գեներալների, իշխանական կոլխոզի խայտաբղետ կազմակերպությունների այսօրվա սպառնալիք-հայտարարություններին, որն ամբողջ օրն արտահայտվեց անվտանգության շանտաժով՝ ընդդեմ հայ ժողովրդի: Եթե սահմանին մի բան լինի՝ պատասխանատու են բանակի ղեկավարությունը եւ ընդհանրապես Հայաստանի ղեկավարությունը, որոնք պարտավոր են կատարել անվտանգության ապահովման իրենց պարտականությունը, առանց հակադրելու մասնավորապես քաղաքացիական շարժմանը, որը Հայաստանի փրկությունն է: Սա վտանգավոր, հակապետական գործունեություն է: Lragir.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր