00:00:00

Շախմատի 2024 թվականի օլիմպիադան կանցկացվի Բուդապեշտում

06:13, 08 դեկտեմբեր 2020 Սպորտ

Շախմատի 2024 թվականի համաշխարհային օլիմպիադան կանցկացվի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: Շախմատային օլիմպիադան, որն անցկացվում է երկու տարին մեկ անգամ, այս տարի պետք է լիներ Ռուսաստանում, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այն չեղարկվեց: Հունգարիան երկրորդ անգամն է ընդունել օլիմպիադան: Առաջին անգամ ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող այս մրցաշարը Բուդապեշտն ընդունել է հեռավոր 1926 թվականին: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը օլիմպիական եռակի չեմպիոն է (2006, 2008, 2012), աշխարհի թիմային առաջնության (2011) և Եվրոպայի թիմային առաջնության (1999) հաղթող։ Բացի այդ, հավաքականը երեք անգամ դարձել է օլիմպիադաների և չորս անգամ աշխարհի թիմային առաջնությունների բրոնզե մեդալակիր, երկու անգամ Եվրոպայի թիմային առաջնությունների արծաթե և մեկ անգամ՝ բրոնզե մեդալակիր։ Հավաքականի առավելագույն միջին վարկանիշը 2724 է (2012)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր