00:00:00

Սոֆյա Հովսեփյանը կլքի «Իմ քայլը» խմբակցությունը

01:47, 08 դեկտեմբեր 2020

Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով առաջիկայում ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը լքելու որոշման մասին է հայտարարելու պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։ Վերջինս, հիշեցնենք պատգամավոր ընտրվել էր «Իմ քայլը» կուսակցությունների թիվ 11 ընտրատարածքի (Շիրակի մարզ) տարածքային ընտրական ցուցակով: Պատգամավորն ունի խորը անհամաձայնություններ խմբակցության հետ և որի պատճառով էլ առաջիկայում հայտարարելու է այն լքելու և որպես անկախ պատգամավոր հանդես գալու մասին։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո Իմ քայլը խմբակցությունը լքելու մասին են հայտարարել պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Վարդան Աթաբեկյանը, Գոռ Գևորգյանը։ Իսկ Նիկոլ Փաշինյանի սկանդալային գրառումից հետո մանդատը վայր դնելու մասին հայտարարեց Գայանե Աբրահամյանն ու Լուսինե Բադալյանը։ Գայանե Աբրահամյանին խորհրդարանում արդեն իսկ այլ պատգամավոր է փոխարինում, իսկ Բադալյանն այդպես էլ չի հստակեցրել իր որոշումը և շարունակում է աշխատանքը օրենսդիր մարմնում։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր