00:00:00

Էրդողանը Նախիջևանի շուրջ քննարկումների նպատակով կմեկնի Ադրբեջան

23:57, 07 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Դեկտեմբերի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնելու է Բաքու։ Սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից Արցախի Հանրապետության դեմ հարձակմամբ սկիզբ առած պատերազմի ավարտից հետո սա Էրդողանի առաջին այցն է լինելու Ադրբեջան։ Թուրքական լրատվամիջոցներում տարածված տեղեկության համաձայն՝ այցի հիմնական օրակարգը Նախիջևանի հետ կապված խնդիրներն են լինելու։ Բացի այդ՝  Բաքվի Ազատության հրապարակում տեղի է ունենալու ռազմական շքերթ, որին մասնակցելու է նաև Թուրքիայի նախագահը։ Նախիջևանի տարածքով, Հայաստանի հարավով անցնող Մեղրիի ճանապարհով Ադրբեջանի և Թուրքիայի միջև ցամաքային կապ հաստատելու հետ կապված գործընթացների վերաբերյալ քննարկումները կազմելու են Էրդողանի և Ալիևի հանդիպման հիմնական օրակարգը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր