00:00:00

Դավիթ Խաժակյան. Երեւանի քաղաքապետին մտահոգում էր պարգեւավճարների ֆոնդը մինչեւ 1,9 մլրդ դրամ ավելացնելը

21:02, 07 դեկտեմբեր 2020

Վերջին մեկ տարվա ընթացքում Երեւանի քաղաքապետն ընդամենը երկու անգամ է հանդիպել ավագանու խմբակցությունների հետ: Որպեսզի պատկերացում կազմեք ծագած ճգնաժամի ամբողջ խորության մասին, միայն նշեմ, որ այս հանդիպումների ընթացքում քննարկվել է 2021 թվականի բյուջեով նախատեսված պարգեւավճարների ֆոնդը մինչեւ 1,9 միլիարդ դրամի հասցնելու հնարավորությունը: Այս մասին դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախաձեռնած լսումների ժամանակ հայտարարեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ հիմնավորելով պաշտոնից քաղաքապետ Հայկ Մարությանի, ինչպես նաեւ ավագանուց իշխող մեծամասնության շուտափույթ հեռանալու պահանջը: Անդրադառնալով ավագանու կազմում «Իմ քայլը» իշխող դաշինքի գործունեությանը՝ Խաժակյանը նշեց, որ հենց այնտեղ է ծնվել անհանդուրժողականության եւ ատելության մթնոլորտը, իսկ «սպիտակների» եւ «սեւերի» միջեւ պայքարի մասին առաջին անգամ հայտարարել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որին հետագայում սատարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր