00:00:00

Արթուր Վանեցյանն այցելել է Գյումրի, հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին

18:36, 07 դեկտեմբեր 2020

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր կուսակից ընկերների ուղեկցությամբ այցելել է Գյումրի։ Քաղաքական ուժի ղեկավարը, հարգանքի տուրք մատուցելով 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին, ծաղիկներ է խոնարհել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող հուշարձանին։ Մեծագույն աղետի 32-րդ տարելիցի կապակցությամբ «Հայրենիք»-ի ներկայացուցիչները ծաղկեպսակ են զետեղել զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր