00:00:00

Հայրենիքի փրկության շարժումը ժամ առ ժամ թափ է հավաքում. Իշխան Սաղաթելյան

18:32, 07 դեկտեմբեր 2020

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայրենիքի փրկության շարժումը ժամ առ ժամ թափ է հավաքում, ստանում հասարակության ամենալայն շրջանակների աջակցությունը: Այս փաստից ահաբեկված ռեժիմը՝ բռնությամբ, ստով, շանտաժով և երեսպաշտությամբ փորձում է կասեցնել ժողովրդի համախմբումը: Վստահաբար ասում եմ՝ չի ստացվելու, չեք հաջողելու: Փաստորեն, Հայրենիքի փրկության շարժման առաջարկած լուծումներին միակ հակադարձում հանրությանը քաղաքացիական պատերազմով սպառնալն է։ Հոգեվարքի մեջ գտնվող ռեժիմը, նրան աջակցող, քաղաքացիական բախումների հրահրման հարուստ փորձ ունեցողները պետք է հստակ գիտակցեն․ Հայրենիքի փրկության շարժումն առաջին իսկ օրից բացառել է բռնությունը։ Հստակ է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և անցումային կառավարության ձևավորումը տեղի է ունենալու միայն իրավական, սահմանադրական ճանապարհով։ Նիկոլը չունի հանրային աջակցություն։ Այս պահին նրա կողքին են մի խումբ՝ իրենց դիրքորոշումներում տատանվող քպ-ականներ, մի քանի սադրիչ արկածախնդիրներ։ Հետևաբար՝ բախումը բացառված է․ հակամարտող կողմեր պարզապես չկան։ Կա խոցված արժանապատվությամբ, դավավաճանված մի ողջ ժողովուրդ, որն օր օրի արթնանում է թմբիրից և գիտակցում կորուստը։ Նիկոլ Փաշինյանը հեռանալու է։ Մենք զերծ ենք պահելու Հայաստանը նոր ցնցումներից և ողջամիտ ժամկետներում երաշխավորելու ենք ՀՀ քաղաքացիների ազատ և արդար ընտրության իրավունքը։ Մնում է միայն զարմանալ իմաստունի համարում ունեցող որոշների անտրամաբանական եզրակացությունների և իշխանություններին պաշտպանելու հուսահատ փորձերի վրա։ Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռացումը կենսական անհրաժեշտություն է։ Հեռացնենք Նիկոլին, փրկենք հայրենիքը։ Առանց Նիկոլ Հայաստան»։ Արտախորհրդարանական և խորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցությունները դեկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանին 3 օր ժամանակ են տվել, որպեսզի վերջինս իր քաղաքական թիմի և իր խորհրդատուների հետ քննարկի և հրաժարականի որոշում ընդունի։ Ժամկետը լրանում է երեքշաբթի՝ ժամը 12:00-ն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր