00:00:00

Փոստանջյանը հայտարարում էր, որ Նիկոլ Փաշինյանը ծախված է. Փաշինյանի կինը պարզաբանեց տհաճ միջադեպը

01:48, 23 ապրիլ 2018

Ովքեր կձերբակալվեն, ինչեր կլինեն, ոչ մի սանտիմետր չպետք է շեղվել այստեղ հայտարարվածից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքում իր ելույթում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ փաշինյանը կինը՝ Աննա Հակոբյանը, գրում է News.am-ը: Նա անդրադարձավ փաստին, որ հանրահավաքին թույլ չտվեցին ելույթ ունենալ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին. «Մեր սիրելի Զարուհի Փոստանջյանը ամեն կերպ փորձում էր խլել միկրոֆոնն ու ելույթ ունենալ: Ես ուզում եմ ներողություն խնդրել, բայց մեր «Քաղաքացիական պայմանագիր» անդամները, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անադամները վերապահում ունեին նրա խոսքի հետ կապված, մի պատճառով, որ այս շարժումն սկսելուց առաջ, Զարուհի Փոստանջյանը հայտարարում էր, որ Նիկոլ Փաշինյանը ծախված է: Այս տգեղ միջադեպի պատճառն այդ հայտարարությունն է: Մենք սիրում ենք Զարուհի Փոստանջյանին, ոչ մեկին չենք ասում ծախված: Այստեղ ծախված մարդիկ չկան»,-հայտարարեց Աննա Հակոբյանը: Նա ընդգծեց, որ ինչ ասվել է այս օրերին, շարունակում է ուժի մեջ մնալ այնքան ժամանակ, մինչեւ Սերժ Սարգսյանը հրաժարականի դիմում ստորագրի: Աննա Հակոբյանը դիմեց Սերժ Սարգսյանին՝ ասելով. «Ուզում եմ խնդրել շուտ արեք այդ բանը: Մի վտանգեք պետությունը, օր առաջ կատարեք ձեր քայլը: Նա պետք է հենց այսօր ստորագրի ու հեռանա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր