00:00:00

Մոլդովայի վարչապետն առայժմ մտադիր չէ հրաժարական տալ, չնայած բողոքներին

18:10, 07 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն փետրվարի 7-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է, որ առաջիկա 10-12-ին օրերին կառավարությունը պարտավոր Է աշխատել պետական բյուջեի նախագծի վրա, որպեսզի խորհրդարանը կարողանա այն հաստատել վերջնական ընթերցմամբ. պաշտոնաթողության մասին առայժմ խոսք չկա։ Ընտրված նախագահ Մայա Սանդուն դեկտեմբերի 6-ին բողոքի ակցիա Էր կազմակերպել Քիշնևի կենտրոնում: Ակցիայի մասնակիցները պահանջել են, որպեսզի վարչապետը հրաժարական տա, քանի որ իբր գլուխ չի հանել երկրի իրադրությունից: Նաև Սանդուն համառորեն պնդում Է վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: «Կառավարությունն այժմ բարոյական պարտք ունի՝ հաստատել բյուջեն, որպեսզի երկրում աշխատավարձ և թոշակներ վճարելու խնդիր չլինի, ուստի ես բոլորին խնդրում եմ հանգստություն պահպանել: Առաջիկա 10-12-ին օրերին հարկավոր Է ընդունել պետական բյուջեի նախագիծը, իսկ հետագայում բոլոր քաղաքական գործիչները պետք Է լինեն պատասխանատու եւ անեն այն, ինչը խնդրում Է հասարակությունը»,-ասել Է Կիկուն: Նրա խոսքով՝ նոյեմբերի 15-ից հետո Մոլդովան հերթական ընտրարշավ Է սկսել, որովհետև բոլոր քաղաքական գործչները պատրաստվում են վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների: Տեղի օրենսդրության համաձայն, նախագահը չի կարող պաշտոնաթող անել վարչապետին և արձակել խորհրդարանը: Ուստի Սանդուի կողմնակիցները համառորեն պնդում են վարչապետի կամավոր պաշտոնաթողությունը: Եթե դրանից հետո պատգամավորները չկարողանան ձևավորել նոր նախարարների կաբինետ, ապա երկրին սպասում են վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր