00:00:00

Ոչ ոք չի առաջադրվել, վարչապետի թափուր պաշտոն չկա, որ առաջադրվեն. Մարուքյան

17:28, 07 դեկտեմբեր 2020

Վարչապետի թափուր պաշտոն չկա, որի համար պետք է առաջադրվել: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Վարչապետը հրաժարական չի տվել՝ ո՞վ, որտեղ է առաջադրվում: Ասում եք՝ դուք առաջադրվել եք, նա առաջադրվել ա: Ոչ ոք չի առաջադրվել, վարչապետի թափուր պաշտոն չկա, որ առաջադրվեն», - ասաց պատգամավորը: Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նկատեց՝ տեսնում է կոչեր, որոնք կարող են տանել փակուղի: Բայց քաղաքացիական բախման մասով կարծում է, որ երկու կողմում էլ իմաստուն մարդիկ կգտնվեն, որոնք դա թույլ չեն տա: Մարուքյանը նաև ընդգծեց՝ չի կարծում է, որ հողեը ծախել են. «Եվ ասել եմ՝ ինչի արդյունք է այս ամենը: Ամեն ինչ կարող ենք դրա տակ դնել, բայց ես փաստ չունեմ ծախելու, պետական դավաճանության մասին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր