Թուրքիան պետք է դուրս բերի իր զինված անձնակազմը տարածաշրջանից, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արա Այվազյանը՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Թուրքիան պետք է դուրս բերի իր զինված անձնակազմը և դրան կից ահաբեկչական խմբավորումները Ղարաբաղյան հակամարտության գոտուց և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասից», - ասել է նա:
Այվազյանի խոսքով՝ տարածաշրջանից օտարերկրյա մարտիկների դուրսբերման վերաբերյալ հստակ ազդակներ չկան:
«Ընդհակառակն, առկա են հավաստի տեղեկություններ այն մասին, որ Ադրբեջանը ծրագրում է ընդլայնել ահաբեկիչ մարտիկների տարածման աշխարհագրությունը և վերաբնակեցնել նրանց Արցախի գրավյալ շրջաններում», - ասել է նա: