00:00:00

«ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Միջերկրական ծովում Թուրքիայի սադրանքների հետևանքները». Հայկո Մաաս

16:38, 07 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը Թուրքիայի կողմից մեծ քանակությամբ սադրանքներ Է արձանագրել Արևելյան Միջերկրականում, և հայտարարել այդ գործողությունների հետևանքները ԵՄ ԱԳ նախարարների հետ քննարկելու մտադրության մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին։ «Գերմանիան վերջին ամիսներին ակտիվորեն զբաղվել Է Թուրքիայի և ԵՄ-ի միջև երկխոսությունն առաջ տանելու ուղիներ գտնելով: Ցավոք, Թուրքիայի, Հունաստանի և Կիպրոսի միջև լարվածության պատճառով ուղղակի բանակցություններ չեն սկսվել, ընդհակառակը, շատ սադրանքներ են եղել, ուստի մենք այսօր անդամ-երկրների շրջապատում կքննարկենք, թե դրանից ինչ հետևանքներ կարող են լինել»,-հայտարարել Է Մաասը: Բացի այդ, ԳԴՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել Է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների թեմայի կարևորությունը Բայդենի՝ նախագահ ընտրվելուց հետո: «Ի հայտ են գալիս բազմաթիվ շանսեր, որոնք մենք, որպես եվրոպացիներ, պետք Է օգտագործենք: Ամեն բան չի, որ նորովի կլինի, բայց շատ բաներ ավելի լավ կլինեն: Բայց մենք պետք Է հստակորեն որոշենք, թե պատասխանատվության ինչ բաժին ենք ստանձնում, և որտեղ ենք մենք պատրաստ համագործակցելու ԱՄՆ-ի հետ»,- ասել Է նախարարը: Ավելի վաղ Sputnik ռադիոկայանը հաղորդել Է, որ Անկարան ԵՄ-ից պահանջել Է «ընդունել իր սխալները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր