00:00:00

Ռուսաստանը լրացուցիչ ներդրում է հատկացնելու Ղարաբաղում աշխատող ԿԽՄԿ բյուջեին

16:28, 07 դեկտեմբեր 2020

Ռուսաստանի ղեկավարությունը որոշում է կայացրել լրացուցիչ մեկանգամյա ներդրում հատկացնել Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բյուջեին, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք վճռականորեն աջակցում ենք միջազգային կազմակերպությունների գործունեությանը, որոնք պատրաստ են իրենց ռեսուրսները, փորձը և ներուժը ներդնել խաղաղ կյանքի վերականգնման գործում: Մասնավորապես, Ռուսաստանի ղեկավարությունը որոշել է լրացուցիչ մեկանգամյա կամավոր ներդրում կատարել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բյուջե», - ասել է Լավրովը՝ Մոսկվայում հայ գործընկերոջ հետ բանակցություններում:
Նախարարը նշել է, որ ԿԽՄԿ-ն երկար տարիներ աշխատում է տարածաշրջանում՝ Երևանում, Բաքվում և անմիջապես Ստեփանակերտում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր