00:00:00

Լավրովը հայտարարել է, որ Հարավային Կովկասը վերածվում է կայունության տարածաշրջանի

16:08, 07 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Հարավային Կովկասը հակասությունների տարածաշրջանից վերածվում է կայունության տարածաշրջանի, Ռուսաստանն ամեն ինչ անելու է դա խթանելու համար, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված համատեղ հայտարարությունը, որով դադարեցվում է պատերազմը և ապահովում պայմանավորվածությունները, որոնք թույլ են տալիս փախստականներին և ներքին տեղահանվածներին վերադառնալ իրենց օջախներ՝ ապահովել է պայմանավորվածությունները տնտեսությունը վերականգնելու, հումանիտար խնդիրները լուծելու համար», - հայտարարել է Լավրովը Մոսկվայում հայ գործընկերոջ հետ հանդիպմանը:
«Մենք պայմանավորվել ենք ապաբլոկավորել բոլոր հաղորդակցությունները՝ տնտեսական և տրանսպորտային: Այսպիսով, մենք իսկապես կարող ենք պայմաններ ստեղծել Հարավային Կովկասը հակասությունների տարածաշրջանից կայունության և բարգավաճման տարածաշրջանի վերափոխման համար՝ այնտեղ ապրող բոլոր ժողովուրդների շահերի համար: Մենք ամեն ինչ անելու ենք այս ուղղությամբ առաջընթացը խթանելու համար», - ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր