00:00:00

ՀՀ-ի և Արցախի ԱԺ նախագահները կարևորել են ՄԽ համանախագահության շրջանակում բանակցությունների վերսկսումը

14:57, 07 դեկտեմբեր 2020

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների վերսկսումը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արարատ Միրզոյանը: «Հանդիպեցի ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։ Կարևորեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների վերսկսումը ապահովելու համար ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները»,- գրել է Միրզոյանը: Հանդիպման ընթացքում խորհրդարաններ նախագահները քննարկել են նաև, որ թե' Հայաստանում, և թե' Արցախում անհրաժեշտ է ապահովել ներքին կայունություն, և ողջ ուշադրությունը կենտրոնացնել ռազմագերիների վերադարձի և արցախահայերի սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր