00:00:00

ՌԴ առողջապահության նախարարությունը կոչ է արել սահմանափակել Ռուսաստանում տեղաշարժը

14:15, 07 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն առաջարկել է սահմանափակել Ռուսաստանի տարածաշրջանների միջեւ եւ դրանց մեջ տեղաշարժերը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նախարարի խոսքով՝ անհրաժեշտ է այս միջոցառումը քննարկել համավարակի հետ կապված իրավիճակի պատճառով: ՌԴ առողջապահության նախարարը ուղեւորությունները սահմանափակելու գաղափարն արտահայտել է «Բժշկություն եւ որակ-2020» համառուսական գիտագործնական գիտաժողովի ժամանակ: «Երկրորդ ալիքը մեզ ցույց է տալիս, որ երկրում առաջացող օջախները պահանջում են, հավանաբար, ֆիզիկական անձանց տեղաշարժման որոշակի սահմանափակումներ, այդ թվում՝ սուբյեկտների միջեւ, իսկ երբեմն նաեւ սուբյեկտների ներսում»,- հայտարարել է Մուրաշկոն: Մուրաշկոն երկու օր առաջ Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը գնահատել էր որպես «բավականին կայուն», հայտնել էր «Ռամբլերը»: Նրա խոսքով՝ երկրում նոր հիվանդությունների աճը ոչ թե «նշանակալի» է, այլ «չափավոր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր