00:00:00

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է. փակ են քաղաքի կենտրոնական փողոցները

12:33, 07 դեկտեմբեր 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Գյումրի եւ մասնակցում է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ՝ 1988թ.-ի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հուշարձանին ծաղկեպսակ դնելու արարողությանը, հաղորդում է «Գալա TV»-ն: Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ Գյումրիում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել, փակ են քաղաքի կենտրոնական մի շարք փողոցներ: Արարողությանը մասնակցում են նաեւ տեղական եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչները: Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Մինչ այդ Գյումրիի Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվել է պատարագ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր