00:00:00

Պաշտոնական. Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 1.6 տոկոս

16:12, 07 դեկտեմբեր 2020 Տնտեսություն

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. նոյեմբերը 2019թ. նոյեմբերի նկատմամբ) կազմել է 1.6%, իսկ մեկամսյա գնաճը (2020թ. նոյեմբերը նախորդ ամսվա նկատմամբ)` 1.3%: Այս մասին հայտնում է Վիճակագրական կոմիտեն։ Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2020թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, սպառողական գներն աճել են 1.0-1.5%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է Աշտարակ եւ Գավառ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.3%-ով: 2020թ. նոյեմբերին, 2019թ. նոյեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 0.8%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.8% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է մրգի, կաթնամթերքի, շաքարի եւ շաքարավազի, յուղերի եւ ճարպերի, բանջարեղենի 1.9-20.5% գնաճով: Բանջարեղենի ապրանքախմբում, 2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 9.2% գնանկում, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 20.5% գնաճ: Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2020թ. նոյեմբերին, 2019թ. նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 7.0%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.5% գնաճ (արեւծաղկի բուսական յուղի միջին գնաճը 2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ կազմել է 20.9%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 5.9%):
Կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում 2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 2.6%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.0% գնաճ: Ձվի գինը 2020թ. նոյեմբերին, 2019թ. նոյեմբերի համեմատ, աճել է 6.0%-ով, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 7.6%-ով: Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2020թ. նոյեմբերին, 2019թ. նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 26.6%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.0% գնաճ։ Մրգի ապրանքախմբում 2020թ. նոյեմբերին, 2019թ. նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 9.7%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ`1.9% գնաճ: Հագուստի եւ կոշիկի սպառողական գներն այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, նվազել են 1.6%-ով, իսկ 2020-ի հոկտեմբերի համեմատ՝ աճել 1.9%-ով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր