00:00:00

Որոշ շրջանակներ ակտիվորեն լծվել են Վազգեն Մանուկյանի համբավն արատավորելու գործին․ ՀԽ նախկին խոսնակ

20:46, 06 դեկտեմբեր 2020

Հանրային խորհրդի նախկին խոսնակ, լրագրող Անի Գասպարյանը պարզաբանում է տարածել իր ֆեյսբուքյան էջում՝ կապված համացանցում շրջանառվող տեսանյութի վերաբերյալ, որում այն ժամանակվա ՀԽ նախագահ, Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի խոսքը կոնտեքստից կտրված է ներկայացվել։ Պարզաբանումը՝ ստորև․ «Վազգեն Մանուկյանին Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու առաջադրելուց հետո որոշ շրջանակներ ակտիվորեն լծվել են նրա համբավն արատավորելու և կեղտոտ տեխնոլոգիաներով նրա անվան շուրջ հակաքարոզչություն իրականացնելու գործին։ Դրանցից մեկն էլ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում խորհրդի քննարկումներից մեկի ժամանակ Վազգեն Մանուկյանի խոսքը միտումնավոր կոնտեքստից կտրելու և այլ ենթատեքստով ներկայացնելու խղճուկ փորձերն են։ Ի՞նչ համատեքստում է հնչել խոսքը։ 2017 թվականի հոկտեմբերի 19-ին Հանրային խորհրդի լիագումար նիստում քննարկման էր դրվել «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն այդ ժամանակ հասարակության շրջանում ակտիվ քննարկումների կիզակետում էր։ Նիստին ներկա էին նաև պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ։
Քննարկումը բավականին թեժ էր, եւ Վազգեն Մանուկյանի խոսքը հնչել է ընտանեկան բռնությունների կոնկրետ դեպքերի և նկարագրությունների վերաբերյալ բուռն քննարկման ժամանակ՝ ամենևին ուղղված չլինելով ընտանիքին, այլ ուղղված լինելով բռնության երևույթին։ Հետեւաբար, հասարակությանը մոլորեցնելու փորձերն անհեթեթ են ու անիմաստ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր