00:00:00

Ռուսաստանի ԱԻՆ-ը մեծացնում է խմբավորումը Լեռնային Ղարաբաղում

16:35, 06 դեկտեմբեր 2020

 Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է ուժերի և միջոցների լրացուցիչ խմբավորում մտցնել Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական առաքելության խնդիրների կատարման համար։ Ինչպես հաղորդում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեկտեմբերի 6-ին Մոսկվայից մեկնել է ՌԴ ԱԻՆ Իլ-76 հատուկ ինքնաթիռը՝ փրկարարներով: Համահավաք խմբավորումը ձևավորվել է կենտրոնի կինոլոգներից, պիրոտեխնիկներից և այլ կառույցների լեռնափրկարարներից,  կապավորներից, փրկարարներից, ինչպես նաև հոգեբաններից: Ամբողջ անձնակազմը հանձնել է COVID-19-ի բացակայության թեստ։ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի ԱԻՆ մասնագետների գործունեության իրականացման համար ինքնաթիռով կտեղափոխվի 3 մարդատար ավտոբուս, անհրաժեշտ տեխնիկա և սարքավորումներ: Գերատեսչության խմբավորումը շարունակում է մարդասիրական օգնություն ցուցաբերել բնակչությանը։ Դեկտեմբերի 5-ին աշխատակիցները մասնակցել են Ստեփանակերտի պահեստներ կահույքի տեղափոխմանը՝ տուժած բնակավայրերի բնակիչներին հետագա բաշխման համար։ Տեղափոխվել են պահարաններ, մահճակալներ, աթոռներ և սեղաններ. Բացի այդ, մոտ 300 երեխա մասնակցել է Ստեփանակերտի դպրոցներում ՌԴ ԱԻՆ մասնագետների կողմից կազմակերպված անվտանգության դասերին։ Աշակերտները ստանում են առաջին օգնության գիտելիքներ և հմտություններ, սովորում են Հեյմլիխի հնարքը և իրականացնել սիրտ-թոքային վերակենդանացում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր