00:00:00

ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի հայտարարությունը

15:46, 06 դեկտեմբեր 2020

Տեղեկացնում ենք ձեզ, որ ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանը եղել է առավելագույնս հետևողական «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի փոփոխությունների նախագծին և տարբեր քննարկումների արդյունքում առանձնացրել է խնդրահարույց, ոչ ուսանողամետ կետերը և առաջարկություններով հանդես է եկել գիտական խորհրդի կողմից հրավիրված վերոհիշյալ օրենքի փոփոխություններին նվիրված նիստի ժամանակ։ Ընդ որում հիշեցնում ենք, որ տվյալ նիստին գիտական խորհուրդը դեմ է արտահայտվել առաջարկվող օրենքի նախագծին։
‼️Ըստ էության պատկան մարմինների կողմից որևէ արձագանք չստացան օրենքի նախագծում տեղ գտած և մեր խորին համոզմամբ ուսանողության և ԲՈՒՀ-ի շահերից չբխող կետերի վերաբերյալ ուսանողության առաջարկությունները։
?Հաշվի առնելով այն, որ պատկան մարմինները որևէ բացատրություն չեն տվել խնդրահարույց կետերի վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի դիրքորոշումը չի փոփոխվել և պաշտոնապես հայտարարում ենք, որ Ուսանողական խորհրդարանը պատրաստ է մասնակցել ցանկացած ձևաչափով քննարկումների և լիահույս է, որ այս օրենքի նախագիծը հետ կկանչվի, կլինեն հանրային էլ ավելի ակտիվ քննարկումներ, որի արդյունքում առանց որևէ շտապողականության մենք կունենանք ուսանողամետ բարեփոխումներ։
Հարգանքով՝ ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր