00:00:00

ՌԴ Խաղաղապահ գործողությունների կենտրոնի թեժ գիծ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը անհետ կորած զինծառայողների վերաբերյալ ստացվել է 214 դիմում

13:32, 06 դեկտեմբեր 2020

Մեկ շաբաթվա ընթացքում Ստեփանակերտի Խաղաղապահ գործողությունների կենտրոնի  թեժ գիծ անհետ կորած հայ զինծառայողների վերաբերյալ ստացվել է ավելի քան 210 դիմում;Այս մասին  հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Հաղորդում է Ռիա Նովոստին։ « Թեժ գծի գործարկման ընթացքում ՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը, 214 ահազանգ է  ստացվել անհետ կորած հայ զինծառայողների վերաբերյալ», – ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։ Մասնագետները ստուգել, ​​մշակել և 186 զինծառայողների տվյալները փոխանցել են   Խաղաղապահ գործողությունների կենտրոնի որոնողական խմբերին: Բացի դրանից, 45 քաղաքացու հեռախոսով տրամադրվել է հոգեբանական օգնություն։ 9-ը քաղաքացի իր  շնորհակալությունն է հայտնել անհետ կորածներին հայտնաբերելու գործում ցուցաբերած օգնության համար: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը , մինչ օրս ավելի քան 1900 քաղաքացի է դիմել անհետ կորած հարազատների որոնման, գույքի վերադարձման և այլ հարցերով ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր