00:00:00

Երեւան-Ստեփանակերտ ավտոճանապարհին մառախուղ է, Գորիս-Բերձոր-Շուշի ավտոճանապարհին առկա է մերկասառույց. Արցախի ԱԻՊԾ

14:04, 06 դեկտեմբեր 2020

Երեւան-Ստեփանակերտ միջպետական ավտոճանապարհի Գորիս քաղաքի հատվածում մառախուղի պատճառով տեսանելիությունը ցածր է։  Այս մասին տեղեկացնում է ԱԻ պետական ծառայությունը։ «Արցախի տարածքում միջշրջանային  ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Երեւան-Ստեփանակերտ միջպետական ավտոճանապարհի Գորիս քաղաքի հատվածում մառախուղի պատճառով տեսանելիությունը ցածր է։  Սյունիքի մարզում եւ Բերդաձորի ենթաշրջանում տեղում է ձյուն։ Գորիս-Բերձոր-Շուշի ավտոճանապարհի Լիսագոր հատվածում առկա է մերկասառույց։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր