Սիրելի ուսանողներ
Հայաստանի Հանրապետության ԲՈւՀ-երի կառավարման համակարգում ուսանողությունը ունի 25 տոկոս ներկայացուցչություն։ Այդ փաստը ԲՈւՀ-երի կարևորագույն խնդիրների լուծման հարցերում որոշիչ դեր ու նշանակություն ունի։ Ուսանողները լինելով ԲՈՒՀ-ի կառավարման մարմիններում որոշիչ և կարևոր նշանակություն ունեն։
Ըստ Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի նախագծի համալսարանների կառավարման բարձրագույն մարմնում՝ Հոգաբարձուների խորհրդում, ուսանողների համամասնությունը 25 տոկոսից իջեցվում է 1 ձայն՝ խորհրդի 12 անդամի պարագայում։ Ուսանողական խորհրդարանը կառույց է, որի հիմնական նպատակն է ուսանողների շահերի պաշտպանությունը և ուսանողի ձայնը լսելի դարձնելը, իսկ այդ ամենը իրականանում է ԲՈՒՀ-ի կառավարման մարմիններում ներգրավված ուսանողների միջոցով։
Բարձրագույն Կրթության և գիտության մասին նոր օրենքի նախագիծը իր մեջ ներառում է նաև այլ կետեր, որոնք վերաբերում են Ռոտացիոն համակարգին, զեղչային համակարգին, ԲՈՒՀ-ական ինքնավարությանը։ Նախագծի հանրային քննարկման փուլում մենք հայտնել ենք մեր մտահոգությունները, ներկայացրել ենք առաջարկներ սակայն որևէ առաջարկ չի ընդունվել։
Ընդհանուր առմամբ անհասկանալի է շտապողականությունը և ռազմական դրության ընթացքում հենց այս օրենքի հրատապ ընդունման նպատակահարմարությունը։ Սա հետ քայլ է բարձրագույն կրթության ոլորտում...
ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, ուսանող Տիգրան Ալեքսանյանի գրառումը։