00:00:00

Իրականությունից կտրվածը

00:53, 23 ապրիլ 2018

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև 3-4 րոպեանոց հանդիպման հետևանքը եղավ այն, որ Սերժ Սարգսյանը,ում երկար տարիներ շատերը համարում էին բավական հմուտ քաղաքական գործիչ, ով "տաք գլխով" որոշումներ չի ընդունում և պրոֆեսիոնալ է,ապացուցեց,որ դա շղարշ է.Սերժ Սարգսյանը էմոցիաներին տրվող և իրականությունից կտրված գործիչ է... Ապրիլի 17-ից սկսած Սերժ Սարգսյանը մի սխալը մյուսի հետևից է անում...Նախ, ԱԺ-ում հայտարարեց, որ հասարակության 60 տոկոսը դժգոհ է իշխանություններից՝ ընդունելով, որ ներկայիս ԱԺ-ում քաղաքական ուժերի միջև գոյություն ունեցող դասավորությունը կեղծ է՝շինծու...Իսկ հիմա էլ պարզվում է,որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է 7-8 տոկոսանոց ընտրազանգվածի շահերը... Անմեկնաբանելի է ՀՀ վարչապետի հարցազրույցը Արամ Աբրահամյանի հետ...Կոպիտ սխալները և բացթողումները հաջորդում էին միմյանց...Իսկ Փաշինյանի հետ չստացված հանդիպման ժամանակ հայտարարելը,իսկ ավելի ճիշտ է ասել՝ՍՊԱՌՆԱԼԸ,որ նոր "մարտի 1 են ուզում" լրիվ վերջն էր...Սարգսյանը ակամայից սրբագրեց Քոչարյանին և բացահայտեց,որ 2008 թ-ի մարտի 1-ի դեպքերը ևս ինքն է կազմակերպել... Սերժ Ազատի ջղաձիգ որոշումները և ընդդիմադիր պատգամավորների ձերբակալությունները երկու հետևանք պետք է ունենային,որոնց մասին իշխանությունները շատ լավ գիտեին.ժողովուրդը զրկվելով հանրահավաքային լիդերներից և "մարտի 1"-ով ահաբեկված` կլքեին Երևանի և հանրապետության այլ բնակավայրերի հրապարակները և փողոցները,որը նախընտրելի է ՀՀԿ-ի համար կամ էլ կզայրացնեին ժողովրդին,որի արդյունքում էլ ավելի շատ մարդ դուրս կգային փողոցներ և հրապարակներ...Որքան հասկանում եմ,այս պահի դրությամբ երկրորդ տարբերակն է աշխատում... Մի բան էին մոռացել ՀՀ վարչապետը և նրա խորհրդատուները...Նրանք հաշվի չէին առել, որ այժմ Սարգսյանի դեմ պայքարողներից շատերը 2008 թ-ի մարտի 1-ի դեպքերը չեն հիշում,քանի որ մանուկ էին, դրա մասին գիտեն "մեծերի" պատմածներից...Նրանք չեն վախենում... Վերջին օրերի իրադարձություններն ապացուցեցին,որ ՀՀ իշխանություններն իրականությունից կտրված են...Զավեշտն այն է,որ երկիրը "ոտք առել գնում է", աղքատությունը, արտագաղթը և գործազրկությունը հասել են վտանգավոր մասշտաբների,իսկ իրենք մտածում են տուրիստների հարմարավետության մասին... Սերժ Սարգսյանի խնդիրը հենց հասարակությունից կտրված լինելն ու շրջապատում հասարակության կողմից չընդունված մարդկաց առակայությունն է,որոնք հայտնի են որպես կոռումպացվածներ,կաշառակերներ,բեսպրեդելշիկներ...Հասարակության համբերությունը անսահմանափակ չէ և այդ օրը եկավ...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր