00:00:00

Գերմանիայի Գերագույն դատարանը հավանություն է տվել հակակորոնավիրուսային միջոցառումների դեմ ցույցերի արգելմանը

19:54, 05 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Գերմանիայի Գերագույն դատարանը շաբաթ օրը հաստատել է հակակորոնավիրուսային միջոցառումների դեմ Բրեմենում նախատեսված ցույցի արգելումը, հայտնում է Reuters-ը: Առաջին ատյանի դատարաններն արդեն մերժել են բողոքի ցույցի թույլտվության դիմումը, որը նշանակված էր շաբաթ օրը Բրեմենի կենտրոնում` 20 000 մարդու մասնակցությամբ: Նոյեմբերին ոստիկանությունը ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ է օգտագործել` Բեռլինում հակակրոնավիրուսային միջոցառումների դեմ բողոքող ցուցարարներին ցրելու համար: Չնայած գերմանացիների մեծ մասը խոստովանում է կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ կապված սահմանափակող միջոցների անհրաժեշտությունը, այս որոշման քննադատները կարծում են, որ սահմանափակումները վտանգում են բնակիչների քաղաքացիական իրավունքները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր