00:00:00

Նախորդ տարի խափանվել է Իրանի դեմ 412 միլիոն կիբերհարձակում

18:12, 05 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Համակարգչային արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգման կենտրոնը, որը հայտնի է որպես Maher, իր զեկույցում հայտարարել է, որ անցյալ տարի խափանվել է Իրանի դեմ 412 միլիոն կիբերհարձակում: Maher-ը նաև հայտնաբերել է ավելի քան 56 միլիոն վնասակար ծրագիր: Կենրոնը խափանել է շուրջ 37 միլիոն վնասակար հարձակում ներսից և 375 միլիոն հարձակում՝ դրսից: Նշվում է, որ Maher-ը 2008 թ. ի վեր պատասխանատվություն է կրում տեղեկատվության փոխանակման միջավայրում նման անվտանգության միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման նպատակով երկրի ամբողջ տարածքում գործողությունների համար:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր