00:00:00

Նիկոլ Փաշինյան, դու ոչ թե ասֆալտին փռող ես, այլ՝ ասֆալտ փռող․ Վանեցյան

16:37, 05 դեկտեմբեր 2020

«Նիկոլ դու թալանչի ես, Նիկոլ դու ֆեյք ես, Նիկոլ դու անմեղսունակ ես։ Հայաստանն առանց Նիկոլ»։ Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Քաղաքական դիակը պետության քանդման և պարտության գործում մեծ դեր է ունեցել և շարունակում է ունենալ: Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդել է իրական պետությունը՝ դրա փոխարեն կառուցելով վիրտուալ հայրենիք, որտեղ սահմաններ և սահմանները պաշտպանելու անհրաժեշտություն չկա: Վիրտուալ հայրենիքում արժևորվում է ոչ թե իրական մարդու կյանքը, այլ լայքը: Վիրտուալ իրականությունում տիրող անիշխանությունն ու քաոսը տեղափոխվել են մեր պետություն, հետևաբար՝ հանգուցյալն ուղղակի ֆեյք է։ Նիկոլ Փաշինյան, դու ոչ թե ասֆալտին փռող ես, այլ՝ ասֆալտ փռող», - ասաց Արթուր Վանեցյանը: ԱԱԾ նախկին տնօրենի խոսքով՝ քաղաքական դիակը շարքային ստախոս է, որը ստում է ամեն օր, ամեն առիթով և նույնիսկ՝ անառիթ: «Նա այնքան է ստել, որ խճճվել էր իր ստերի մեջ: Նա մոլագար է, արկածախնդիր, անհավասարակշիռ», - ասաց Արթուր Վանեցյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր