00:00:00

ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ակտիվությունը վկայում է Իրանին սպասվող մոտալուտ հարվածի մասին. Репортер

17:36, 05 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Վերջերս դիտորդներն արձանագրում են գործողության երկար շառավիղով ռադիոտեղորոշիչ հայտնաբերման և կառավարման ամերիկյան ռազմական ինքնաթիռների ակտիվությունն Իրանի հետ սահմանի մոտակայքում, գրում է Репортер-ը: Հնարավոր է՝ ԱՄՆ հետախուզական ինքնաթիռները պատրաստվում են օգնելու նավերին Պարսից ծոցում՝ հարձակումը նախապատրաստելով Թեհրանի դեմ: Վերլուծաբանները նշում են, որ Իրանի ուղղությամբ հարվածը գրեթե անխուսափելի է: Միայնակ ու խմբային թռիչքների ժամանակ գործողության երկար շառավիղով ռադիոտեղորոշիչ հայտնաբերման և կառավարման ինքնաթիռները հերթփոխով մշտադիտարկում են Իրանի սահմանների մոտ տիրող իրավիճակը: Բացի այդ, մշակվում է Սաուդյան Արաբիայի ավիաբազաներից օդում կործանիչների լիցքավորումը և տարբեր թռիչքային զորավարժություններ: Մինչդեռ, ըստ արբանյակներից ստացված տվյալների, սաուդացիները Պարսից ծոցից ուժեղացնում են իրենց հակահրթիռային ու հակաօդային պաշտպանության համակարգերը: Վերլուծաբանները չեն բացառում իրանցիների կողմից Սաուդյան Արաբիայի տարածքում պատասխան հարվածներն ամերիկյան ռազմական կայանքներին: Միացյալ Նահանգների համար իրավիճակը բարդանում է Սաուդյան Արաբիայի տարածքում նրա հենակետերի խոցելիության ՝ Իրանին մոտ լինելու պատճառով, ինչը խոսուն կերպով ցույց է տալիս հետագծերի հաշվարկը: Վաշինգտոնի և Թեհրանի միջև բաց ռազմական առճակատման պայմաններում Պարսից ծոցում տանկերների տեղաշարժը կարող է կաթվածահար լինել, ինչը լուրջ հարված կհասցնի նավթի միջազգային առևտրին, քանի որ աշխարհում արդյունահանված «սև ոսկու» հինգերորդ մասը տեղափոխվում է այս ծովային զարկերակի միջով: Իրանն ի վիճակի է արգելափակել նավերի տեղաշարժն այս տարածաշրջանում: Հորմուզի նեղուցը, որի լայնությունը իր նեղ կետում ոչ ավելի, քան չորս տասնյակ կիլոմետր է, այս առումով կարող է դառնալ հատկապես խոցելի: Նոյեմբերի 27-ին իրանական միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիդզադեի սպանությունից հետո ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը USS Nimitz ատոմային ավիակրի գլխավորությամբ շտապ տեղափոխվում է Պարսից ծոցի տարածաշրջան: Ըստ Պենտագոնի, այս տարածաշրջանում ռազմանավերի տեղակայումը պլանավորված էր նախքան Ֆախրիզադեի սպանությունը, բայց ներկայիս իրադարձությունները պետք է հստակ «ազդանշան» լինեն Թեհրանին: Իրական զինված առճակատման դեպքում հարվածային այս խումբը կդառնա յուրատեսակ բուֆերային գոտի ցամաքում հակառակորդի հնարավոր գործողությունների դեմ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր