00:00:00

Վարչապետի աթոռին փաթաթված մարմինը պարզապես քաղաքական դիակ է. Արթուր Վանեցյան

16:27, 05 դեկտեմբեր 2020

Հայաստանի վարչապետի աթոռին այս պահին ունենք քաղաքական դիակ: Վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը քաղաքականապես մահացել է: Վարչապետի աթոռին փաթաթված մարմինը պարզապես քաղաքական դիակ է, այսօր կայացած հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: «Քաղաքական դիակը պետության քանդման և պարտության գործում մեծ դեր է ունեցել և շարունակում է ունենալ: Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդել է իրական պետությունը՝ դրա փոխարեն կառուցելով վիրտուալ հայրենիք, որտեղ սահմաններ և սահմանները պաշտպանելու անհրաժեշտություն չկա: Վիրտուալ հայրենիքում արժևորվում է ոչ թե իրական մարդու կյանքը, այլ լայքը: Վիրտուալ իրականությունում տիրող անիշխանությունն ու քաոսը տեղափոխվել են մեր պետություն, հետևաբար՝ հանգուցյալն ուղղակի ֆեյք է», - ասաց Արթուր Վանեցյանը: ԱԱԾ նախկին տնօրենի խոսքով՝ քաղաքական դիակը շարքային ստախոս է, որը ստում է ամեն օր, ամեն առիթով և նույնիսկ՝ անառիթ: «Նա այնքան է ստել, որ խճճվել էր իր ստերի մեջ: Նա մոլագար է, արկածախնդիր, անհավասարակշիռ», - ասաց Արթուր Վանեցյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր